
Կրթությունը պետք է սկսել հինգ տարեկանից

«12-ամյա դպրոցներում Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի: Խնդիրներից մեկն այն է, որ կրթությունը սկսվում է վեց տարեկանից: Աշխարհի բազմաթիվ երկրներում կրթությունը սկսվում հինգ, նաև չորս տարեկանից»,- այսօրվա ասուլիսում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Սխալ է, որ կրթությունը սկսվում է վեց տարեկանից, պետք է իշխանությունը համարձակություն ունենա` ասելու, որ կրթությունը պետք է սկսել հինգ տարեկանից»,- հայտարարեց նա:
Ըստ Անահիտ Բախշյանի` այս փոփոխությունը կատարելու համար շատ բան պետք չէ անել:
«Պետք է ընդամենը փոխել ձևը, բովանդակությունը: Այս փոփոխությունների համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն»,- ասաց նա: