Վտանգավոր մարդը. Անգլիացիները զգուշանում են Հենրիխ Մխիթարյանից
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Դոնեցկի «Շախտյորը» Լոնդոնի «Չելսիի» հետ միևնույն խմբում է հայտնվել, Անգլիական մի շարք լրատվամիջոցներ ներկայացրին իրենց թիմի մրցակիցներին:
Մասնավորապես`Givemefootball.com կայքը անդրադառնալով E խմբին, որտեղ կխաղան «Չելսին», «Յուվենտուսը», «Շախտյորն» ու «Նորդշելանդը», գրում է, որ առաջին հայացքից խմբի բացահայտ ֆավորիտները «Յուվենտուսն» ու «Չելսին» են, սակայն հարկավոր է զգուշանալ «Շախտյորից», որը եվրոպական արենայում հանդես գալու մեծ փորձ ունի և շատ լավ մարզավիճակում գտնվում:
Կայքն առանձնացրել է նաև «հանքափորների» ամենավտանգավոր ֆուտբոլիստին. «Վտանգավոր մարդը. Վիլյանը, ում ծառայություններով հետաքրքրվում էր հենց «Չելսին», կրեատիվ կիսապաշտպան է և կարող է խնդիրներ առաջացնել դաշտի կենտրոնում: Այդուհանդերձ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ մարզավիճակ է ձեռք բերել և նրան կանգնեցնելը շատ բարդ է: Հայ ֆուտբոլիստն առաջնության 7 խաղում 11 գոլ է խփել»,- գրում է Givemefootball-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը