
Հայ-ադրբեջանական հաքերային պատերազմ՝ վերջին դեպքերի հետ կապված

Հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկ ադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը:
Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով, որ այդքանով չեն բավարարվելու:
Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:
Այնուհետև Armenian Cyber Army հայկական հաքերային խումբը կատարել է երկրորդ հարձակումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքի վրա: Հայ հաքերների Արբեջանի նախագահի կայքում տեղադրել էին Գուրգեն Մարգարյանի նկարը` նույն գրությամբ. «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է»:
Կոտրված կայքերից երկուսը՝ Երևանի քաղքապետարանի և Ադրբեջանի նախագահի կայքը ներկայում հասանելի են, իսկ ադրբեջանական econews.az կայքը դեռևս անհասանելի է: