ԱՄՆ-ում վտանգավոր վիրուսից շուրջ 10 հազար մարդ կարող է վարակված լինել

Կալիֆորնիայի Յոսեմիթե զբոսայգում գրեթե 10 հազար այցելուներ կարող են վարակված լինել մահացու հիվանդությամբ, որի զոհն են արդեն դարձել երկու մարդ: Այս մասին հայտնել  են ԱՄՆ-ի իշխանությունները:

Թոքային համախտանիշով  հանտավիրուսի այսպես կոչված թաքնված շրջանը տեւում է վեց շաբաթ: Սա հազվադեպ  հիվանդություն է, որը դժվարությամբ է ախտորոշվում:  Ախտանիշներով այն հիշեցնում է գրիպին, իսկ ավելի ուշ շրջանում կարող է թոքերի բորբոքման վերածվել: Այս վարակից մահանում է հիվանդներից  ամեն երրորդը: Բժիշկների խոսքով, ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ է հիվանդը դիմել բժշկի օգնությանը:

Ներկայումս պաշտոնապես հաստատվել է թոքային ախտանիշներով հանտավիրուսի վեց դեպք:  Բոլոր դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում:

Ինչպես պարզվել է, հիվանդները ամռան ընթացքում հանգստացել են Իոսեմիթյան ազգային զբոսայգում:

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը կոչ է անում այն մարդկանց, ովքեր ամռան ընթացքում հանգստացել են այգում, իսկ նրանց թիվը հասնում է 10 հազարի, ուշադիր լինել եւ հետեւել սեփական առողջությանը եւ ինքնազգացողության փոքր ինչ վատթարացման դեպքում դիմել բժշկի:

Վարակը  փոխանցվում է կրծողների  միջոցով: Վարակ կարող են պարունակել կենսական նշանակություն ունեցող ապրանքները: Վարակվելու համար մարդուն բավական է միայն շնշել վարակված փոշին: Ներկայումս հայտնի է հանտավիրուսի 20 տարբեր տեսակներ:

Տեսանյութեր

Լրահոս