Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:
Միաժամանակ, մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքերը ապստամբներին դուրս են հանել քաղաքից և այն վերցրել իրենց վերահսկողության տակ: Բացի այդ, երկրի արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ, բանակը կարողացել է վերադարձնել մի քանի անցակետեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կընդլայնվի սիրիացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, և որոնց հաշիվները ԵՄ երկրներում կսառեցվեն:
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում՝ Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունների հարևանությամբ։
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջինը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Այսպիսով՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել հանրապետության ընտրված նախագահ ճանաչել Բակո Սահակյանին, որի օգտին քվեարկել է բոլոր թեկնածուների օգտին քվեարկածների կեսից ավելին
«Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որեւէ անօրինականություն»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը, ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանական մեքենաների ձայնը լսելով՝ կռվի մասնակիցները փախել են, հնարավոր է եղել բռնել նրանցից միայն մեկին:
«Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ եւ ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երեւույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:
Հարազատները հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխային անվնաս իջեցրել են պատշգամբից:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:
“Ադրբեջանում շատ զենք ու զինամթերք է հավաքվել և դրանք որևէ կերպ պետք է օգտագործվեն ալիևյան ռեժիմի կողմից` ժողովրդի ուշադրությունն իրենց տարբեր հանցագործություններից, կոռուպցիայից և անօրինական հարստացումից շեղելու համար»,-ասել է Գեորգի Իվանով-Կոլարովը:
«ԼՂՀ նախագահական ընտրությունների հանդեպ մի քանի քաղաքական շրջանակների վերաբերմունքը, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքներին, սուբյեկտիվ կարծիքով հիմնավորվել չի կարող»:
«Ի՞նչ է նշանակում կատարյալ երջանկություն: Դուք այն տեսե՞լ եք, զգացե՞լ: Չէ՜, միայն լսել եք, որովհետեւ կատարյալ երջանկություն գոյություն չունի: Շուրջդ այնքան խնդիրներ, անհանգստություն կա, որ անհնար է միշտ երջանիկ լինել: Այո՛, մարդ կարող է ունենալ ուրախության պահեր, բայց կատարյալ երջանկություն լինում է միայն հեքիաթներում»,- ասել էր Գալյա Նովենցը, ով այլևս մեզ հետ չէ:
Սակայն մասնագետները նշում են, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ անցման պահին այն կգտնվի Երկրից 14 անգամ ավելի հեռու, քան դրա արբանյակ լուսինը:
Տարօրինակ է նաև այն, որ նման ախտորոշում ունեցող երիտասարդը ինչպես է զորակոչվել բանակ: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ բանակում միջադեպեր են լինում զինվորի առողջական ծանր վիճակի հետ կապված, իսկ զինկոմիսարիատնեին ոչ ոք անգամ թթու խոսք չի ասում:
Երևանի կրկեսի շենքի գմբեթը վթարային վիճակում էր: Ըստ ԱԻՆ տարածած տեղեկատվության` մասնակի ապամոնտաժումը վտանգավոր էր աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։
Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատություններում:
Սկզբնական փուլում «Stream» սակագնային փաթեթին հնարավոր է միանալ Երեւանի որոշ շրջաններում:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահի պաշտոնակատար Ելիզավետա Դանիելյանի Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրել են նորանշանակ դատավոր Լիլիթ Թադևոսյանին:
Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է ութ գոլի հեղինակ:
Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Արտակ Գեւորգյանը դատարան էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթայված վիճակով:
Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
Օլիմպիական կրակով երթի ժամանակ, որն արդեն մոտենում է ավարտին, ջահը ենթարկվել է հանդուգն հարձակման:
Սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: