2008 թվականի օգոստոսի 1-ին ձևավորվեց Հայ ազգային կոնգրեսը, որի անդամ 18 կուսակցությունները ստորագրեցին համատեղ հռչակագիր:
ՀԱԿ-ը դե ֆակտո վաղուց դադարել է լինել համաժողովրդական շարժման կրողը և նրա առաջնորդները պետք է համարձակություն ունենան խոստովանել դա ու ամրագրել նաև դե յուրե: Առավել ևս, որ ՀԱԿ-ի հիմնադրման ակունքներում կանգնած ուժերից ու գործիչներից շատերը հեռացել են Կոնգրեսից` այնտեղ թողնելով միայն նրանց, ում համար ճշմարտությունը սկսվում ու ավարտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծություններով:
Հայաստանում պաշտոնապես գրանցված 77004 գործազուրկներից այս տարվա առաջին կիսամյակում աշխատանք են գտել միայն 5573-ը։
168.am-ի տեղեկություններով, եթե աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում նաև ԲՀԿ-ական թեկնածուների միջոցով Հովիկ Աբրահամյանը կարողանա ապահովել «վստահելի» թեկնածուների հաղթանակը, ապա նա կզբաղեցնի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը:
Իրանական ծագումով հայազգի Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian) ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձում է բալետի ասպարեզում, սակայն չի հաջողում հաղթել մրցույթներում: 15 տարեկանից որոշում է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:
Ըստ մեր աղբյուրների` նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս կայացած ոչ ֆորմալ մի հավաքի ժամանակ ասել է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ ու դրա շրջանակներում ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի «օդիոզ» կերպարներից, որոնք հաճախ են հայտնվում մամուլի ու քաղաքացիական տարբեր խմբերի ուշադրության կենտրոնում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ այս օրենքով ռուսաց լեզուն պետական երկրորդ լեզվի կարգավիճակ կստանա, ինչը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը։
«Սրանք բոլորը «Բարգավաճ Հայաստան» են այն իմաստով, որ մարդիկ հավաքվում են մի խմբակի մեջ և ձգտում են լավ դիրքի ու փողի: Ի՞նչ է ասում պատգամավորը, երբ գալիս է ընտրատարածք` անպայման օգտագործում է «ախպեր» բառը». «ախպե՛ր, ինձ օգնի, որ ես էլ մեր ախպորը օգնեմ, իրա համար լավ կըլնի, մեր համար էլ լավ կըլնի, քո համար էլ լավ կըլնի, ու վաաբշե լավ կըլնի»:
«Անգամ թեթևակի անձրևների դեպքում ջրի գույնը խիստ փոխվում է, մարդիկ նույնիսկ վախենում են լողանալ այդ ջրով»:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարել է լուսանկարների մրցույթ, որտեղ թաղամասը կներկայացվի ոչ միայն դրական, այլև բացասական տեսանկյունից։
Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են հետևողականորեն արձագանքել Բնապահպանության նախարարության կազմած` «Թռչկան» ջրվեժի անձնագրի նախագծի փոփոխություններին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հուլիսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%։
Առաջիկայում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով մականունով) նշանակվելու է «Սևան Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը: Տարվում է հետաքննություն:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.5 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 1.25 կետով կամ 0.31%-ով:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նախապատրաստվում է նոր ստեղծագործություններ ներգրավել հավաքածուի մեջ: Արվեստի կենտրոնի պուրակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Արվեստի նոր նմուշները բերվելու են աշխարհի տարբեր ծայրերից:
Կողմերից որևէ մեկը դեռ չի հայտարարել Սիրիայի խոշորագույն քաղաքում առավելություն ստանալու մասին:
Թուրքիան սրանով ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնք, ըստ նրա, ոչ դեմոկրատական պետություններ են և արդյունքում Հայաստանը բերում ու հավասարեցնում է այն ժողովուրդներին, որոնք, Արևմուտքի չափանիշներով, այսպես ասած, վտարված պետություններ են, օրինակ՝ Հյուսիսային Կորեան:
«Չզարմանաք, թե որքան շատ են քաղաքական գործիչների այցելությունները Ռուսաստան. որքան շատ են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Ռուսաստանի տարբեր մակարդակի դեմքերի հետ: Եվ շատ դժվար է պատկերացնել, թե պատմական այս հատվածում ի՞նչ խնդիր է լուծում նախագահ Սարգսյանը»:
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հրավիրել է Մոսկվա` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով:
«Իմ խնդիրն է որոշել, թե բնակչությունը որ տարբերակն է ավելի ընդունելի համարում և ում ձայնը կտա, իսկ թե քաղաքական վերնախավում ինչ կորոշեն, դա իրենց խնդիրն է»:
Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ:
Այսօր Հանրային խորհրդում Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է հեռուստաեթերի խնդիրը:
Հիշեցնենք, որ վերջերս բավական սրվել է իրադրությունը Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում՝ այդտեղ մահմեդական զինված խմբավորումների ու տաջիկական կառավարական ուժերի ընդհարումից հետո, որի ժամանակ տասնյակ զոհեր եղան:
Ընդդիմադիր ուժերը միանալու հարցը բավականին լուրջ խնդիր է, քանի որ բոլոր քաղաքական դեմքերը` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը բավական ամբիցիոզ դեմքեր են, և ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչպես կարող են զիջումների գնալ կամ աջակցել մեկ այլ կուսակցության:
Նշենք, որ «Լիբանանի ձայն ռադիոկայանը», «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էին տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
«Ի վերջո, ստուգելը հեշտ է: Պարզապես, պետք է գնան յուրաքանչյուր ամիս ստուգումների ու տեսնեն, թե ձկները ի՞նչ արագությամբ են մեծանում»,-ասաց Արթուր Աթոյանը:
Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետն առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին: