Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Աչքի ծայրով հետեւել, թե ով է ներկա բողոքի այս կամ այն ակցիային, ով բացակա, չափազանց նեղացնում է բողոքող մարդու նպատակը:
«Մեղադրել կարելի է նրանց, ովքեր ոչ թե սխալվում են, այլ ճիշտ ժամանակին իրենց սխալները չեն ուղղում»:
Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսեւորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարարի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Գնացինք Սիրիայում «Արմավիա»-ի գրասենյակ, ասացին՝ թռիչքի ժամկետները դեռ հստակ չեն՝ հուլիսի 2-ին կամ 6-ին կլինի, գինը մոտ՝ 670 դոլար է, այդ գինը շատ-շատ էր, որոշեցինք ավտոբուսով գալ. տեղյակ եք ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, Թուրքիայի սահմանից հետ վերադարձանք»։
Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով և կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի և իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն։
Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում էական ներդրում ունեցող հրամանատարին:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Բանակցությունների օրակարգում են եղել վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված ջանքերը: