
Արթուր Սարկիսովը կխաղա «Վոլգայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 2012-2013թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»:
Նա երկուշաբթի օրը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Վոլգայի» հետ: 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է ութ գոլի հեղինակ: