Հայ պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությանը
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջինը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի պատվիրակության համար ոսկե մեդալներ նվաճեցին 42 կգ քաշային Վահե Սարգսյանը և 58 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նրանք եզրափակչում համապատասխանաբար ուժեղ գտնվեցին Ուկրաինայի և Ադրբեջանի ներկայացուցիչներից:
50 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը արծաթե մեդալ նվաճեց’ եզրափակչում զիջելով Իրակլի Շավաձեին (Վրաստան): Նույն ձեռբերմամբ բավարարվեց նաև 69 կգ քաշային Արմեն Հակոբյանը, ով եզրափակչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցչին:
54 կգ քաշային Տարոն Դումոյանը և 63 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: Նրանք ուժեղ գտնվեցին հունգարացի և լատվիացի ըմբիշներից:
Այսպիսով, հունահռոմեականները 8 հնարավորից նվաճեցին 6 մեդալ, որից 2-ը` ոսկե, 2-ը` արծաթե և նույնքան բրոնզ: