Բաժիններ՝

«ԱրմենՏելը» գործարկում է Hi-Line ինտերնետի նոր փաթեթ

«ԱրմենՏելը» հայտարարում է 10 Մբ/վ թողունակությամբ Hi-Line ծառայության նոր անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթի գործարկման մասին: Մեկ տարի չխզելու պայմանով պայմանագիր կնքելու դեպքում «Stream» ՍՓ ամսական բաժանորդավճարը կկազմի 10 000 դրամ:

Սկզբնական փուլում «Stream» սակագնային փաթեթին հնարավոր է միանալ Երեւանի որոշ շրջաններում: Հասցեների ցանկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում կամ «100» հեռախոսահամարով:

«Stream» սակագնային փաթեթին կարող են միանալ Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներ: Միացման վճարը 0 դրամ է: Նոր բաժանորդներին առաջին ամսվա ընթացքում ծառայությունը տրամադրվում է անվճար, իսկ TP-Link TD-8817 ADSL-մոդեմը հասանելի է 100 դրամ հատուկ գնով (ներառյալ ԱԱՀ):

«Stream» սակագնային փաթեթին միանալ ցանկացող բաժանորդները կարող են ձեւակերպել համապատասխան հայտ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: Ծառայությունը կտրամադրվի հայտարարված արագության ապահովման տեխնիկական հնարավորությունը հաստատելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս