
Երեխայի ինքնասպանությունը կանխվել է

Ոստիկանությունից հուլիսի 21-ին, ժամը 10.05-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 շենքի 3-րդ հարկից երեխա է ուզում նետվել ցած:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով:
Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխային հարազատները անվնաս իջեցրել են պատշգամբից: