Բաժիններ՝

Նոր նշանակումներ Հայ Առաքելական եկեղեցում

Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատություններում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգեւոր ծառայությունը կիրականացնի Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031