
Այս կիրակի Երկրի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար

Ըստ աստղագետների կանխատեսման, այս կիրակի` հուլիսի 22-ին, Երկիր մոլորակի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար, գրում է Daily Mail-ը:
Սակայն մասնագետները նշում են, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ անցման պահին այն կգտնվի Երկրից 14 անգամ ավելի հեռու, քան դրա արբանյակ լուսինը:
«Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները միանգամայն փոխել են իրենց տեսակետները երկնային գոյացությունների վերաբերյալ: Երկիր մոլորակի վրա կղզիացած ապրելու և դրանց «սարսափելի» որակումներ տալու փոխարեն մարդն այժմ զգում է, որ գիսաստղերի և երկնաքերերի բախումների արդյունքում փոխվում է մեր կենսոլորտի էվոլուցիան: Մի խոսքով դրանք բավական անհրաժեշտ գոյացություններ են,սակայն չպետք է մոռանալ, որ դրանք իրենց մեջ նաև վտանգ են պարունակում»,- նշել է աստղագետ Բոբ Բերմանը:
Երկնաքարի անցմանը հնարավոր կլինի հետևել www.slooh.com կայքի միջոցով: