
Եվրամիության հերթական պատժամիջոցները Սիրիայի դեմ

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներ հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցները հերթական՝ թվով 17-րդ փաթեթին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կընդլայնվի սիրիացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, և որոնց հաշիվները ԵՄ երկրներում կսառեցվեն: Բացի այդ, հաղորդվում էր, որ Սիրիայի դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:
Սիրիայի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթը ընդունվել է հունիսի 25-ին:
Այս պահին ԵՄ «սև ցուցակում» ներառված է 49 սիրիական ընկերություն և 129 քաղաքացիական անձ: