Լուսանկարները նկարվել են Արայի և Արագած լեռների վրայից նույն օրվա ընթացքում: Լուսանկարիչ` Էդգար Մարուքյան:
Առաջիկայում Երեւանում նախատեսվող առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր
«Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ», – իր հերթին հայտարարել է Սամվել Բալասանյանը:
Նրանք պահանջում են հաշվի առնել Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը պետության կայուն զարգացման գործում ու չեղյալ համարել այս հարցի` հունիսի 20-ի քննարկումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
25-ամյա Մանուել Անխել Դիասը սպանվել է հուլիսի 21-ին: Ոստիկանները երեք կասկածելի անձանց են նկատել ինչ-որ մեկի մեքենայի մոտ: Երբ ոստիկանները մոտեցել են, երեք տղամարդիկ սկսել են փախչել:
Հետաքրքիր է, որ նման խոստովանանքից հետո էլ դատարանը անմեղ է ճանաչել Ակոջյանին: Հայտնի փաստ է, որ թշնամու հատուկ ծառայությունները ցանկացած դավաճանի կաշառքով են իրենց մարդը դարձնում: Ի՞նչ է՝ արդարացնե՞նք աշխարհի բոլոր դավաճաններին:
Ընդդիմադիր գեներալը նշել է, որ Ազատ բանակը պատրաստվում է պաշտպանել խաղաղ բնակչությանը` ներառյալ քրիստոնյաներին` հայերին, ասորիներին, ինչպես նաև ալևիներին, շիաներին և դրուզներին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադարձել է դատարանի կողմից իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը մերժելուն, որով պահանջում էին կարճել փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը:
«Ներկայում վերջին տեխնիկական ճշտումներն են արվում և հուսով եմ մի քանի շաբաթից թռիչքները կսկսվեն », -նշել է ԼՂՀ քաղավիացիայի պետը: Առաջին փուլում կիրականացվեն Երևան-Ստեփանակերտ-Երևան չվերթները: Հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի:
«Մենք հետեւողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ»:
Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախնական վարկածով, ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով:
Սիրիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ զենքի տվյալ տեսակները պահվում են հատուկ պայմաններում` ՍԱՀ-ի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո եւ կարող են օգտագործվել միայն օտարերկրյա միջամտության դեպքում:
Զոհվածի հարազատները պնդում են, որ նրա ինքնասպանության պատճառը կարող են լինել բնակարանի վարձակալման հետ կապված խնդիրները:
Համաժողովի ընթացքում ընդունվելու է երեւանյան հռչակագիր, որով այդ իրադարձությունը կմտնի պատմության մեջ: Համաժողովի խորագիրն է. «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում»:
Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:
Միաժամանակ, մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքերը ապստամբներին դուրս են հանել քաղաքից և այն վերցրել իրենց վերահսկողության տակ: Բացի այդ, երկրի արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ, բանակը կարողացել է վերադարձնել մի քանի անցակետեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կընդլայնվի սիրիացի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, և որոնց հաշիվները ԵՄ երկրներում կսառեցվեն:
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում՝ Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունների հարևանությամբ։
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջինը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Այսպիսով՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել հանրապետության ընտրված նախագահ ճանաչել Բակո Սահակյանին, որի օգտին քվեարկել է բոլոր թեկնածուների օգտին քվեարկածների կեսից ավելին
«Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որեւէ անօրինականություն»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը, ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանական մեքենաների ձայնը լսելով՝ կռվի մասնակիցները փախել են, հնարավոր է եղել բռնել նրանցից միայն մեկին:
«Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ եւ ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երեւույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:
Հարազատները հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխային անվնաս իջեցրել են պատշգամբից:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: