Բաժիններ՝

Լոնդոնի օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Լոնդոնի օլիմպիական ավանում բարձրացվել է Հայաստանի դրոշը: Դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչել է Հայաստանի պետական օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում ընդգրկված մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հուլիսի 23-ի առավոտյան ժամանել է հայկական պատվիրակության դրոշակակիրը՝ աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը: Հուլիսի 24-ին կժամանեն մի քանի մարզիկներ ևս, իսկ ամենից  շատ մասնակիցներ Լոնդոնում կլինեն  հուլիսի 25-ին` պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին:  Այս մասին տեղեկացրել է ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում՝ Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունների հարևանությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս