
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Լիլիթ Թադևոսյանը

Հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ինչպես հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձևավորված ավանդույթի համաձայն` հուլիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահի պաշտոնակատար Ելիզավետա Դանիելյանի Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրել են նորանշանակ դատավոր Լիլիթ Թադևոսյանին:
Տեղեկացնենք, որ դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:
Այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկել է քրեական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: