Օսկանյանի փաստաբանի ներկայացրած բողոքը կքննվի հուլիսի 23-ին

Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Տեղի է ունենալու դռնփակ դատական նիստ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է «փողերի լվացման» հատկանիշներով, որն առընչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031