
Կանադայի ԱԳՆ. Թուրքիայի վարչապետը պետք է հրաժարվի իր հայտարարությունից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պետք է հրաժարվի իր այն հայտարարությունից, թե հենց Իսրայելն է «կանգնած» Եգիպտոսի իրադարձությունների ետևում: Այդ մասին չորեքշաբնթի հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բրեդը` ներկայացնելով Կանադայի կառավարության դիրքորոշումը:
«Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտահայտությունները, թե Իսրայելը մասնակցություն է ունեցել նախագահ Մուրսիի տապալմանը, մտահոգություն են առաջացնում եւ չեն համապատասխանում իրականությանը: Հուսով եմ, Թուրքիայի վարչապետը կհրաժարվի իր այդ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունից»,-նշել է Կանադայի ԱԳ նախարարը: