Թուրքիայից արտահանումը դեպի հարևան երկրներ աճել է․ Ադրբեջանը 2-րդ տեղում է

Թուրքական մամուլը, հղում անելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներին, հայտնում է, որ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը հարևան երկրներ աճել է՝ հասնելով 25․3 մլրդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 3․4%-ով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ «եղբայրական երկրներից» Ադրբեջանն արձանագրել է Թուրքիայի ամենաբարձր տարեկան արտահանման աճերից մեկը (6․1%)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։ Տվյալ հաշվարկներում ներառված չեն Նախիջևանի ինքնավար հանրապետություն կատարված արտահանումները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Իրաքը, որը ներմուծել է շուրջ 9․3 մլրդ դոլարի թուրքական արտադրանք։ Առաջատար հնգյակի շարքում են Բուլղարիան (4․2 մլրդ դոլար), Հունաստանը (3․2 մլրդ դոլար) և Վրաստանը (2․3 մլրդ դոլար)։

Սեկտորային կտրվածքով արտահանման 1-ին տեղում են քիմիական նյութերը, որոնց վաճառքի ծավալը կազմել է մոտ 3․94 մլրդ դոլար, իսկ ամենացածրը՝ դեկորատիվ բույսերի արտահանումը՝ 34․3 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031