Թրամփն Էրդողանին անվանել է «Կոշտ առաջնորդ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել «Politico» առցանց թերթին: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի բանակին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թրամփը հերթական անգամ գովեստի խոսքեր է հնչեցրել Էրդողանի հասցեին ու նշել, որ Էրդողանն իր ընկերն է։

Թրամփն Էրդողանին անվանել է «Կոշտ առաջնորդ», իսկ եվրոպացի առաջնորդների մասին նշել է, որ նրանք թույլ են։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիան հզոր երկիր է՝ ուժեղ բանակով, ապա հավելել, որ կան երկրներ, որոնք բարդ են ՆԱՏՕ-ի համար ու որպես օրինակ մատնանշել է Թուրքիային:

Տեսանյութեր

Լրահոս