«Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի դուռը կապարակնքված չէ, սակայն շարունակում է փակ մնալ». խորհրդական

Հոկտեմբերի 20-ին, երբ դիմակավորված անձինք մտան Գյումրու քաղաքապետարան, խուզարկություն կատարեցին,  հետո տարան համայնքապետ Վարդան Ղուկասյանին, իսկ նրա աշխատասենյակի դուռը փակեցին, դրանից հետո մինչև օրս այն փակ է։

«Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի դուռը կապարակնքված չէ, սակայն այն շարունակում է փակ մնալ։

Վարդան Ղուկասյանի պարտականությունները  կատարող փոխքաղաքապետն իր աշխատասենյակում է գործառույթներն իրականացնում»,- 168.am հետ զրույցում նշեց Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ Վարդան Ղուկսյանին տանելուց հետո, նրա աշխատասենյակի մոտ մնացել էին երկու ոստիկան, որոնք հսկում էին դուռը։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելուց հետո, նրա պարտականությունները կատարում է առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանից դիմակավորված անձինք Վարդան Ղուկասյանին տարել էին հետնամուտքից՝ դուռը կոտրելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս