Մեր գործընկերությունը կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության ամրապնդմանը․ Ալիևը՝ Թրամփին

Հակամարտությունների կարգավորմանը Ձեր անսասան նվիրվածությունը, երկխոսության խթանմանը Ձեր անձնական ներգրավվածությունը և աշխարհի տարբեր մասերում լարվածության նվազեցման գործում Ձեր ներդրումը, իմ խորին համոզմամբ, լիովին արժանի են բարձրագույն միջազգային ճանաչման, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի. այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում։

«Ձեր առաջնորդությունը, որը հիմնված է վճռականության և պատասխանատվության վրա, իսկական ծառայության մարմնացում է համաշխարհային խաղաղության խթանման գործին։

Ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը՝ շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով, կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», – ասված է նամակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031