Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով կայանալիք այցի մանրամասները։

Նշվում է, որ Բայրամովը դեկտեմբերի 11-ին մասնակցելու է Ադրբեջան-Հունգարիա ռազմավարական երկխոսության երրորդ նիստին։Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի և այլ պաշտոնյաների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031