Փաշինյանը Համբուրգի առևտրի պալատում նշել է Հայաստանի ներուժը՝ որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն լինելու մասին
Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի առևտրի պալատն է, որտեղ անցկացվում է հանդիպում գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մանրամասնելով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Համբուրգի առևտրի պալատի Գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մալթե Հեյնեն։
Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի կապման գործում» խորագրով քննարկումը, որին մասնակցում են գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղական արտադրություն, բեռնափոխադրում, ֆինանսներ, բանկեր, հյուրանոցային կառավարում և այլն։
Մասնակից ընկերություններից են՝ MB Energy, Hanbao Energien, Intertek Caleb Brett Germany, Hafen Hamburg Marketing, Aurubis, Maersk Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest և այլն։
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտադրելով Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն»։
