Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից՝ մանրամասնելով. «Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մալթե Հեյնին նշել է, որ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետը միաժամանակ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031