Ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… նահատակվե՞լ է, գերեվարվա՞ծ է…Սպասում ենք Աստծո հրաշքին և նրա վերադարձին… . Հայր Զաքարիա

Մայր Աթոռի միաբան Հայր Զաքարյան Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբան Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի ծննդյան օրն է։

Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին մյուս հոգևորականների հետ Հայրենիքը պաշտպանելու համար։ Նա գնաց քաջ նախնիների կանչով ու դարձավ շատերի ոգեշնչման աղբյուրը և փրկօղակը:

Ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… նահատակվե՞լ է, գերեվարվա՞ծ է…: Սպասում ենք Աստծո հրաշքին և նրա վերադարձին… Թող Աստված պահապան լինի Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղական ղեկավարությանը, ռազմագերիներին ու անհետ կորածներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031