Ապօրինի գույքի գործով Կճոյանի դեմ վարույթը մերժվել է. Սրբուհի Գալյան

Այո, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին հայցադիմումը հասել էր դատարան, սակայն, եթե չեմ սխալվում, դատարանում մերժվել էր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա ավելացրեց՝ չի հիշում, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել։

Հարցին՝ հիմնավո՞ր է համարել այդ հայցադիմումը՝ Գալյանը պատասխանեց. «Մենք այն չենք բողոքարկել»։

Դիտարկմանը՝ կո՞ղմ է, որ նման մարդկանցով են փորձում եկեղեցին «մաքրել», Գալյանն արձագանքեց՝ համակարծիք չէ նման դատողությունների հետ. «Եկեղեցին կարող է միայն մաքրվել քաղաքացիների ցանկությամբ և նրանց միջոցով։

Ես իրացնում եմ իմ անձնական ցանկությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր գալիս են պատարագին, իրացնում են իրենց ցանկությունը։ Քանի դեռ այնտեղ տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների, կարող ենք ասել, որ այդ ցանկությունը կա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031