Բաժիններ՝

Իսլանդիան նույնպես չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին

Իսլանդիայի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ երկիրը հաջորդ տարի մասնակից չի ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին. հայտնել է EFE գործակալությունը։

Նշվում է, որ երկիրն այս կերպ իր բողոքն է հայտնում Իսրայելի ներկայացուցչի մասնակցությունն արտոնելու վերաբերյալ Եվրոպական հեռուստառադիոհեռարձակման խորհրդի որոշման դեմ։

Իսլանդիայում Իսրայելի դեսպանատունն արդեն իսկ ափսոսանք է հայտնել իսլանդական հեռարձակողի տնօրենների խորհրդի որոշման կապակցությամբ։

Մրցույթը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031