Նրա ծագումնաբանությանը ծանոթ չեմ, բայց տպավորություն ունեմ, որ գենետիկորեն կապված է Ստալինի, Բերիայի, Եժովի, Մուղդուսու և այլ նման մարդկանց հետ. Տիգրան Պասկևիչյան

Լրագրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ««Եթե կան հստակ տեղեկություններ (բայց ոչ ապացույցներ)…». սա ասում է քաղհասարակության ամենակարկառուն դեմքը՝ Դանիել Իոնիսյանը։

Ես նրա ծագումնաբանությանը ծանոթ չեմ, բայց տպավորություն ունեմ, որ գենետիկորեն կապված է Ստալինի, Բերիայի, Եժովի, Մուղդուսու և այլ նման մարդկանց հետ։

Ի՞նչ տարբերություն, որ, ասենք, Հրաչյա Աճառյանին մեղադրում էին իր իմացած լեզուների չափով օտարերկրյա ծառայությունների գործակալ լինելու համար. տեղեկություններ կային, ապացույցներ՝ ոչ այնքան։

Խեղճ Արեւմուտքն է մեղքս գալիս, որ հետո չի իմանալու, թե սրանց հախից ոնց գա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031