Հայաստանը և Հունաստանը կխորացնեն համագործակցությունը. այս համատեքստում ընդգծվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:
Կողմերը քննարկել են տնտեսական, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները:
Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:
Դավիթ Կարապետյանը և Անդրեաս Ֆրիգանասը քննարկել նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման և այս համատեքստում ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Անդրադարձ է կատարվել գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին»,- ասվում է Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
