Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ին, ժամը 11։48-ին տեղեկություն է ստացել, որ Դդմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա զոհ. հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և գլորվել ձորը։

«Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորից»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031