Թուրքիան բանակցում է Բիլ Գեյթսի ընկերության հետ մոդուլային ռեակտորների համար
Թուրքիայի բնական հանածոների նախարար և էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Անկարան բանակցություններ է վարում Բիլ Գեյթիս հիմնադրած «TerraPower» ընկերության հետ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (SMR) հարցում համագործակցելու շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարն ընդգծում է, որ Թուրքիան նպատակ ունի մինչև 2050 թվականը ստեղծել առնվազն 5000 ՄՎտ հզորությամբ փոքր ատոմակայաններ։ Բայրաքթարի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և իրենք նպատակ ունեն դիվերսիֆիկացնել Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը։
Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան մեծացրել է հետաքրքրությունն «SMR» տեխնոլոգիաների նկատմամբ՝ ուսումնասիրելով տարբեր միջազգային մոդելներ։ Այդ նպատակով ստեղծվել են նաև համապատասխան հանձնաժողովներ:
Այս տեսանկյունից ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Կանադայի արտադրողների հետ առաջին շփումները սկսել են 2022-2023 թթ-ին:


