Բաժիններ՝

Իտալական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն

Իտալական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ընդգրկվել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Այս մասին հաղորդում է La Stampa-ն՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին։

«Մենք (իտալացիները – խմբ.) աշխարհում առաջինն ենք, որ ստանում ենք այս ճանաչումը, որն ընդգծում է մեր ինքնությունն ու յուրահատկությունը»,- նշել է քաղաքական գործիչը։

Ինչպես նշում է հրատարակությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը եզակի է, քանի որ այն առաջին անգամն է, որ ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվել է ազգային խոհարարական ավանդույթն ամբողջությամբ՝ ուտեստների որոշակի կատեգորիայի փոխարեն։

Կազմակերպությունը շեշտել է, որ իտալական խոհանոցը համատեղում է կայուն զարգացման և կենսամշակութային բազմազանության սկզբունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս