Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն ադրբեջանական կողմին փոխանցել է Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գալուզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

«Ռուսական կողմն ընդգծել է հունիսի վերջին և հուլիսի սկզբին Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը»,- նշել է նախարարությունը։

Բացի այդ, դեկտեմբերի 8-ից 11-ը Բաքվում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ժամանակ Գալուզինն Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում Մոսկվայի աջակցության հարցերը։

«Մանրամասն դիտարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունն այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի վրա»,- նշել է նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031