Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ում Վրաստանին վերաբերող քննարկում է սպասվում

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը կանցկացնի քննարկում «Վրաստանում խորացող ժողովրդավարական ճգնաժամը» թեմայով։

Քննարկման ընթացքում կներկայացվեն Եվրախորհրդարանի պատգամավորների, հանձնաժողովի և խորհրդի հայտարարությունները Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նոյեմբերի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը նշել էր, թե շատ հավանական է, որ դեկտեմբերյան Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները հաստատեն, որ Վրաստանի ընդլայնման վերաբերյալ «գործը փակված է»։

«Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերյան Եվրոպական խորհրդում, երբ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հավաքվեն, նրանք կհաստատեն դա. գործը կփակվի վրացական կողմի գործողությունների պատճառով։

Կարծում եմ՝ անհրաժեշտ չէ կրկին թվարկել այդ գործողությունները, բայց որպես հիշեցում. այս երկրում ոչնչացվել են ՀԿ-ները, խախտվում են ցուցարարների իրավունքները, խախտվում է խոսքի և հավաքների ազատությունը, քաղաքական կուսակցությունները ոչնչացվում են», -ասել է Ֆիշերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031