Վաղը երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
Ճանապարհային դեպարտամենտից զգուշացնում են․ «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը»։
