Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ. Մակրոնն այս մասին հայտնել է Ouest-France տարածաշրջանային թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Սեն Մալոյի քաղաքապետարանում Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց եմ անցկացրել մի քանի գործընկերների և նախագահ Թրամփի հետ։ Այս 40 րոպեներին ծավալված քննարկումների ընթացքում փորձել ենք առաջընթացի հասնել բոլորիս հուզող թեմայի վերաբերյալ։ Ներողություն եմ խնդրում ուշանալու համար»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ընթերցողների հետ հանդիպումը Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հեռարձակել է սոցիալական ցանցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031