Կազմվել է 2025 թվականի ամենաթանկ երկրների վարկանիշային աղյուսակը
«Туту» տուրիստական ծառայության վերլուծաբանները կազմել են այն երկրների վարկանիշը, որտեղ 2025 թվականին ռուսների համար ճանապարհորդությունը ամենաթանկն է եղել: Հետազոտությունը ներկայացնում է Lenta.ru-ն:
Լատինական Ամերիկան ընդգրկվել է ամենաթանկ արտասահմանյան ուղղությունների ցանկում: Նշվել է, որ Կոլումբիայում, Մեքսիկայում, Պերուում և Չիլիում երկու հոգու համար մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդի արժեքն է 300,000 ռուբլի կամ ավելի:
«Туту» տուրիստական ծառայության ավիացիոն շուկայի զարգացման փոխտնօրեն Արտյոմ Կուզմինը նշել է, որ Լատինական Ամերիկայի և Օվկիանիայի էկզոտիկ և հեռավոր ուղղությունների հարմարավետ տոմսերը սկսվում են 200,000 ռուբլիից՝ երկկողմանի չվերթի համար:
