«Բարև Երևան» ցուցակում են նաև «Հայրենիք և պատիվը», ժՈՒԿ-ը, Պապանողական կուսակցությունը, «Շրջադարձն» ու ՀԱՍԿ-ը
«Ժառանգություն» կուսակցության ցուցակը, ինչպես սպասվում էր՝ գլխավորում է կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Երկրորդ տեղում է Անահիտ Բախշյանը, որին հաջորդում են «Ա1+» ՍՊԸ տնօերն Մեսրոպ Մովսիսյանը, Ստեփան Սաֆարյանը և այլք:
Ցուցակում ընդհանուր առմամբ ներառված են 64 հոգի, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կառլեն Ալեքսանյանը, Անի Քոչարը, Իզաբելլա Աբգարյանը, Սուրեն Զոլյանը, Արմեն Պողոսյանը, Արտեմ Հովհաննիսյանը և այլոք:
«Մենք միշտ ձգտել ենք քաղաքացիական ներուժով, մասնակցային ծրագրով, ոչ թե կողմ կանգնելով, նաև ներգրավել այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: ՀՀ մանրակերտը փոխվել է և հայ ժողովուրդը Ազատության հրապարակից սկսած յուրաքանչյուր համայնքով վերջրացրած՝ որոշելու է Երևանի նոր քաղաքապետին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ սա ոչ թե «ժառանգության» ցուցակն է, այլ «ժառանգության», «Հայրենիք և պատիվ»ն, ժՈՒԿ, Պապանողական կուսակցության, «Շրջադարձ», ՀԱՍԿ կուսակցությունների համատեղ ցուցակը, որը կրում է «Բարև Երևան» անունը: