YօuTube-ի տեսանյութերը դիտում են աշխարհի բնակչության մոտ 15%-ը
YouTube տեսապորտալի ամսական լսարանը հասել է 1 միլիարդ եզակի օգտվողների: Այլ կերպ ասած, YouTube մտնում է աշխարհի բնակչության 14.7%-ը (եթե հիմնվենք Wolfram Alpha-ի վիճակագրության վրա, ըստ որի՝ 2009թ. աշխարհի բնակչությունը կազմում է 6.97 մլրդ մարդ):
«Եթե YouTube-ը լիներ երկիր, ապա այն իր «բնակչության» քանակով կզբաղեցներ երրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին և Հնդկաստանին»,- բլոգում նշում են ծառայության ծրագրավորողները: Նրանց դիտարկմամբ՝ տեսապորտալ այցելում է ամսվա մեջ գոնե մեկ անգամ ինտերնետ մտնող յուրաքանչյուր երկրորդը:
Նախորդ տարեվերջում YouTube-ում տեսանյութ հայտնվեց, որը 1 միլիարդ դիտող ուներ: Այն Gangnam Style հարավկորեական PSY ռեփերի տեսահոլովակն էր, որ «hավանողների» (like) քանակը նույնպես ռեկորդային դարձավ (մոտ 5.5 մլն):
PSY-ի երաժշտական ստեղծագործությունը գրանցվեց Գինեսի գրքում՝ որպես YouTube-ի ամենասիրված տեսանյութ:
Նշենք, որ միայն YouTube-ը չէ, սակայն, որ հատել է միլիարդը: 2012թի հոկտեմբերին Facebook սոցցանցի ամսական լսարանը նույնպես հասել է 1 միլիարդի, իսկ 2013թ. հունվարին Facebook-ի օգտվողների թիվը ավելացել է՝ հասնելով 1.06 միլիարդի: