Բաժիններ՝

Փրկարարների աշխատավարձը կբարձրանա

Երևանում շենքերի մոտ 60 տոկոսը կառուցված է մինչև 7 բալանոց երկրաշարժի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա ներկայացրեց ոլորտում արված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման հետ կապված քայլերը: Նախարարն առանձնացրեց բազմաբնակարան շենքերի հետ կապված խնդիրները: Երևանի շենքերի 60 տոկոսը 7 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժին չի դիմանա:

«ՀՀ տարածքում կան 18.000-ից ավելի բազմաբնակարան շենքեր և շինություններ: Հիմնական շենք-շինությունները կառուցվել են կոմունիստական ժամանակահատվածում, և ունենք 4000-ից ավելի շենքեր, որոնք  7 բալ ուժգնությամբ երկրաշարժերի համար են նախատեսված: Դուք հիշում եք, որ նույնիսկ մոդայիկ էր դարձել ասել, որ Հայաստանի տարածքում 7 բալից ավելի ուժեղ երկրաշարժեր չեն լինում, և շենքերը կառուցվել էին 7 բալի համար: Ինչպես դուք  գիտեք՝ միայն անցած դարի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ունեցել ենք 4 երկրաշարժեր՝ 10 բալ ուժգնությամբ: Շենքերից մոտ 12000-ը գտնվում է Երևանում, և Երևանի շենքերի մոտ 60 տոկոսն այն շենքերն են, որոնք կառուցվել են 1960-70-ական թվականներին, այսինքն՝ կառուցվել են 7 բալ ուժգնությամբ երկրաշարժերի համար, 7-ից ոչ ավելի»,- ասաց Արտակարգ իրավիճակների նախարարը:

Վերջինս նշեց նաև, որ փրկարարների աշխատավարձերի բարձրացման խնդիրը ներկայացրել է թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին: Արմեն Երիցյանի խոսքով՝ Սարգսյանը խոստացել է՝ աշխատավարձը կբարձրանա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս