Բաժիններ՝

Արթուր Աբրահամի բաց մարզումը՝ լուսանկարներով

Մագդեբուրգի Flora-Park համալիրում WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցը, մարզիչներ Ուլի Վեգների ու Դիրկ Ձեմսկու հետ, բռնցքամարտի ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Այս մասին հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքի, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

Կարդացեք նաև

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս