ՀՀ նախագահական ընտրությունները ԵԽ ԽՎ-ում՝ սկանդալի առիթ
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ այսօր Փարիզում ընթացող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ սկանդալ է եղել:
Սուլեյմանովը Haqqin.az-ին ասել է, որ նիստում քննարկվել են Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա ասել է, որ իր ելույթում քննադատել է ընտրությունների արդյունքներն ու ԵԽ ԽՎ դիրքորոշումը, սակայն նախագահող Անդրեաս Հերկելն ընդհատել է իրեն և թույլ չի տվել ավարտել ելույթը: Նա նաև նշել է, որ հայ պատգամավորները խանգարել են իրեն խոսել:
Նա ասել է ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը կպահանջի ապրիլին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում քննարկման դնել լիագումար նիստերում տեղի ունեցած խախտումները: