Միշել Օբաման՝ աշխարհի ամենաոճային կին (լուսանկարներ)
«The Sunday Times» պարբերականի «Style Magazine» հավելվածը հրապարակել է աշխարհի 50 ամենաոճային կանանց ցանկը: Ինչպես հաղորդում է luxlux.net կայքը, ցանկը գլխավորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կինը՝ Միշել Օբաման:
Այս տարի վերջինիս իրենց դիրքով զիջել են «Celine» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Ֆիբի Ֆայլոն ու «Prada» ապրանքանշի ստեղծագործական տնօրեն Միուչա Պրադան:
4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Վերջինս 2011-ին գլխավորում էր աշխարհի ամենաոճային կանանց ցանկը:
Ամենաոճային կանանց տասնյակում ընդգրկվել են նաև երգչուհի Բեյոնսեն, դիզայներ, մոդել Վիկտորիա Բեքհեմը, մոդել Ստելա Մաքքարթնին և ուրիշներ: