Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին երիտասարդներին

Քիչ առաջ Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահականի դիմաց Երևանի ոստիկանության քաղաքային վարչության հասարակական բաժնի պետ Կարեն Մովիսիսյանը Զարուհի Փոստանջյանի հետ բանակցելուց հետո բարձրախոսով ոստիկանության անունից խնդրեց հավաքված երիտասարդներին դադարեցնել իրենց բողոքի ակցիան և հեռանալ այդտեղից: հակառակ դեպքում՝ ըստ նրա՝ ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով սահմանված մեթոդները:

Զարուհի Փոստանջյանը խնդրեց բացատրել, թե ինչու պետք է երիտասարդները հեռանան այնտեղից, ինչին ի պատասխան Կ. Մովսիսյանն ասաց, թե ՀՀ նախագահական նստավայրում պետք է տեղի ունենա ՀՀ նախագահի երդման արարողության հերթական միջոցառումը:

Այս պահին ոստիկանները ոստիկանական մեքենաներով ոստիկանական բաժաննմունք տարան ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Սարո Սարոյանին և մի աղջկա, որ անունը, սակայն, մեզ պարզել չհաջողվեց:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930