
Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք նախագահական նստավայրի դիմացից հեռացնում են երիտասարդ ակտիվիստներին

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին հավաքվել են թվով 20 երիտասարդ ակտիվիստներ, որոնց թվում են նաև ակտիվիստներ Ռուզան Գրիգորյանն ու Արմեն Վիրաբյանը: Սակայն ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով մի շարք երիտասարդներ թույլ չեն տալիս նրանց անցնել փողոցն ու մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը այնտեղ չէ: Քիչ առաջ այդ երիտասարդներին միացավ Զարուհի Փոստանջյանը, ով ոստիկաններին պահանջում էր բացատրել, թե ինչու թույլ չեն տալիս երիտասարդներին անցնել փողոցը, և թե ովքեր են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նույնպես հրում են մարդկանց՝ արգելելով երտասարդներին անցնել փողոցը:
Զարուհի Փոստանջյանը երիտասարդներին կոչ արեց չհակադրվել ոստիկաններին, մնալ այդ խաչմերուկի մոտ, իսկ ոստիկաններին էլ կոչ արեց պաշտպանել իրենց անվտանգությունը:
Այս պահին Բաղրամյան փողոցը փակ է: