20-րդ դարի հեղինակների 10 ամենաթանկ գրքերը
Առհասարակ գրքերի գների վրա ազդում է մի քանի գործոն՝ տպաքանակ, հեղինակի ստորագրության առկայություն, գրողի հեղինակություն: «Forbes» ամսագիրը կազմել է 20-րդ դարի հեղինակների 10 ամենաթանկ գրքերի ցանկը, որոնք առաջին անգամ լույս են տեսել նախորդ տարում, իսկ այս դարում զանազան աուկցիոններում վաճառվել են մաքսիմալ գնով:
Առաջին հորիզոնականում Ջեյմս Ջոյսի «Ուլիսն» է: Այն առաջին անգամ լույս տեսավ 1922-ին: Այդ ժամանակ Ջոյսը մակագրել էր գրքի միայն 2 օրինակները, որոնցից մեկը 2002ին վաճառվեց 460.500 դոլարով: Էռնեստ Հեմինգուեի «Եվ ծագում է արևը» վեպը 2004-ին վաճառվեց ռեկորդային գնով՝ 366.400 դոլարով: Նման գինը նախ պայմանավորված էր նրանով, որ գիրքը շատ լավ էր պահպանված, բացի այդ՝ գրքի վրա առկա էր հեղինակի՝ Հեմինգուեի ստորագրությունը:
Երրորդ հորիզոնականում Ջեկ Կերուակի «Ճանապարհին» վեպն է, որը վաճառվել է 185.500 դոլարով: Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդի «Մեծն Գեթսբին» վեպը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Երբ առաջին անգամ «Charles Scribner’s Sons» հրատարակչությունը լույս ընծայեց «Մեծն Գեթսբին», այն մեծ արագությամբ սպառվեց: Այդ ժամանկներից մինչև մեր օրերը հասած օրինակներից մեկը 2007-ին Լոնդոնում վաճառվեց 167.487 դոլարով: Ուիլիամ Ֆոլքների «Մարմարե ֆավն» գիրքը վաճառվեց 95.600 դոլարով: Ջորջ Օրուելի «1984», Ջոն Սթայնբեկի «Ցասման ողկույզներ», Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր», Ջերոմ Սելինջերի «Անդունդի եզրին տարեկանի սրտում», Ռեյ Բրեդբերրի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի» ստեղծագործությունները զբաղեցնում են հաջորդ 5 հորիզոնականները: Դրանք վաճառվել են համապատասխանաբար 75.428, 41.825, 40.326, 32.900, 6110 դոլարով: