Բաժիններ՝

Արտակարգ պատահար. Ռուսաստանում հայեր են զոհվել

Ապրիլի  9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա:

Ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`

1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության:
2. Զուրաբ Ավագյան – տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) – տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) – տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է:

ԱԻՆ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս