
ԲՀԿ մեծամասնությունը մասնակցում է երդմնակալությանը

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում են բազմաթիվ ԲՀԿ-ական պատգամավորներ։ Հատկապես հետաքրքիր է, որ միջոցառմանը ներկա էք ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։
Նա լրագրողների հարցին ի պատասխան, թե ովքե՞ր են ներկա լինելու երդմնակալությանը, Գուրգեն Արսենյանը պատասխանեց, որ մասնակցելու վերաբերյալ հատուկ որոշում կուսակցությունը չունի. ովքեր անհետաձգելի գործեր չունեն մասնակցելու են։
Փաստորեն անհետաձգելի գործեր չունեն և երդմնակալությանը մասնակցում են ԲՀԿ խմբակցության անդամներ Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գրիգոր Մարգարյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը և այլ ԲՀԿ-ականեր։ Նրանցից բացի երդմնակալության արարողությանը մասնակցում են ԲՀԿ անդամ, Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը և երիտասարդության և սպորտի նախարար Հրաչ Ռոստոմյանը, ով թեպետ պաշտոնապես դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց ընդամենը ֆորմալ առումով։